ԼՂՀ-ում նշում են ԱԳՆ ստեղծման 20-ամյակը![]() 24 հուլիսի 2013 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ և կառավարության անդամներ, նախկին ԱԳ նախարարներ, հանրապետության հասարակայնության ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հանդիսավոր ընդունելության ժամանակ տեղի է ունեցել հոբելյանական հուշամեդալների շնորհման արարողություն՝ Արցախի մի խումբ դիվանագետների և ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության կայացման և գործունեության մեջ իրենց ավանդն ունեցող անձանց, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |