Պենտագոնն առաջին անգամ բացահայտել է սիրիական հակամարտությանը հնարավոր ռազմական միջամտության ծրագրերը24 հուլիսի 2013 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնն առաջին անգամ բացահայտել է սիրիական հակամարտությանը հնարավոր ռազմական միջամտության ծրագրերը՝ հաստատելով ուժային գործողություն սկսելու պատրաստակամությունը: Սակայն զինվորականները մնում են նույնիսկ սահմանափակ ներխուժման հակառակորդները, քանի որ այն չի երաշխավորում նախագահ Ասադի անկումը: Պենտագոնի հետ համամիտ են նաև ԱՄՆ հատուկ ծառայությունները, որոնք համարում են, որ այդ դեպքում հակամարտությունը կտարածվի նաև հարևան երկրների վրա: Այնուամենայնիվ կոնգրեսականները ծայրահեղականորեն են տրամադրված՝ նրանք պահանջում են զինվորականներից վճռական գործողություններ ձեռնարկել բեկում մտցնելու համար սիրիական հակամարտության մեջ, գրում է «Կոմերսանտը»: Սենատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար Կառլ Լևիին հասցեագրված նամակում, Շտաբերի պետերի միավորված կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հրամանով զինվորականները պատրաստ են անհապաղ գործողություն սկսել Սիրիայում: Հնարավոր սցենարների թվում են՝ խորհրդականների գործուղումը ընդդիմության ջոկատներ պատրաստելու համար, հրթիռային հարվածները սիրիական բանակի դիրքերին, թռիչքներից զերծ գոտու ստեղծումն ու բուֆերային գոտիների ստեղծումը Թուրքիայի ու Հորդանանի հետ սահմաններին, ինչպես նաև քիմիական զենքի պահեստների գրավում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |