Տաքսիների նվազագույն ուղեվարձը Երևանում դեռ նույնն է մնում՝ 600 դրամ![]() PanARMENIAN.Net - Տաքսիների նվազագույն ուղեվարձը Երևանում դեռ նույնն է մնում՝ 600 դրամ: Մի շարք տեղական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որի համաձայն տաքսի ծառայությունների մի շարք սեփականատերեր որոշել են բարձրացնել նվազագույն ուղեվարձը նախկին 600 դրամից մինչև 700 դրամ, իսմ 1 կմ համար՝ 100 դրամից մինչև 120 դրամ: Նման որոշումը պայմանավորված է գազի սակագների բարձրացմամբ, քանի որ տաքսի ծառայությունների ավտոմեքենաները գազով են աշխատում: Պարզելու համար ստեղծված վիճակը՝ PanARMENIAN.Net գործակալությունը հարցում է անցկացրել տաքսի ծառայությունների շրջանում և պարզել է, որ «Ռոյալ», «Կիլիկիա», «Բրաշ», «Քարավան» ծառայություններում գները չեն փոխվել: Սակայն տաքսի ծառայությունների աշխատակիցները չեն բացառում, որ նվազագույն ուղեվարձը կարող է բարձրանալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |