«ԱրմենՏել». «Զանգառատ» սակագնային փաթեթն այլևս հասանելի է կորպորատիվ հաճախորդներին24 հուլիսի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ «Զանգառատ» մարզային կանխավճարային սակագնային փաթեթն այսուհետ հասանելի է կորպորատիվ բաժանորդներին: Առաջարկն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, հնարավորություն է տալիս գտնվելով Երևան քաղաքից դուրս, զանգահարել Հայաստանի Beeline բջջային կապի բոլոր համարներին 5 դրամ սակագնով` անկախ զանգի տևողությունից: «Զանգառատ» սակագնային փաթեթի բաժանորդները, Հայաստանի բոլոր մարզերից հավաքելով *88*, կարող են զանգահարել Վրաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների Beeline բջջային համարներին րոպեն 20 դրամ սակագնով: «Հաշվի առնելով, որ «Զանգառատ» սակագնային փաթեթը սկսեց մեծ ճանաչում վայելել, ինչպես նաև ընդառաջելով մեր բաժանորդների դիմում-խնդրանքներին, մենք որոշեցինք հնարավորություն տալ նաև մեր կորպորատիվ բաժանորդներին օգտվել մատչելի կապից: Մասնավորապես, այն հարմարավետ է դեպի Ռուսաստան և մերձավոր արտասահման զանգերի ցածր սակագների շնորհիվ: Կարծում ենք, որ մարզերում փոքր և միջին բիզնեսին աջակցությունը մեզ համար նույնպես հանդիսանում է մեր սոցիալական պատասխանատվության բաղադրիչներից մեկը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նշենք, որ «Զանգառատ» սակագնային փաթեթի շրջանակում Երևան քաղաքից կատարված ելքային զանգերը դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաև Beeline ֆիքսված ցանց հաշվարկվում է րոպեն 29.99 դրամ սակագնով: «Զանգառատ» սակագնային փաթեթի միացման արժեքն է 100 դրամ: Այլ սակագնային փաթեթից անցումը դեպի «Զանգառատ» կարելի է իրականացնել զանգահարելով 067408055 հեռախոսահամարին: Անցման արժեքն է 200 դրամ: «Զանգառատ» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում կամ ընկերության գրասենյակներում:, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |