«Վճարում ենք 100 դրամ» քաղ.նախաձեռնությունը ներկայացնում է իր պահանջները![]() ![]() PanARMENIAN.Net - «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամները պահանջում են, որ իրավապահները հետամուտ լինեն անօրինականություններին, բախումներին ու կեղծիքների բացահայտմանը: Այս մասին այսօր Մաշտոցի պուրակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաճեռնության անդամ Ռուզաննա Գրիգորյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն էլ պետք է վերահսկի հանրային տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններին: Ըստ ակտիվիստների՝ ուղեվարձի թանկացման որոշմամբ քաղաքապետարանը «խախտում է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, համաձայն որի Հայաստանը սոցիալական պետություն է, իսկ որոշումը նպաստում է սոցիալական անարդարության խորացմանը»: Ըստ նախաձեռնության անդամներին, քաղաքապետարանը գերադասել է մասնավոր շահը՝ հանրայինից, իսկ 150 դրամ վճարելու մասին որոշումը ուժի մեջ չի մտել և ապօրինի է կիրառվել: Ռուզաննա Գրիգորյանը նշեց նաև, որ քաղաքապետարանը պաշտպանում է բոլորին հայտնի գծատերերի շահերը, որոնք են՝ Հենրիկ Նավասարդյանը, Տարոն Մարգարյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը: Իսկ ակտիվիստներից Գոռ Հակոբյանն իր հերթին հավելեց, որ իրենք իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում՝ առաջնորդվելով խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով: Քաղաքացիները նաև հրապարակեցին իրենց պահանջները, համաձայն որոնց անհրաժեշտ է ապասեփականաշնորհել հանրային ուղևորափոխադրումների համակարգն ու այն համայնքին վերադարձնել: Նրանց պահանջներից են նաև. - Հրապարակել հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցուցակը, վերջին հինգ տարիների համար ներկայացնել կատարված ծախսերը, եկամուտները, ֆինանսական հոսքերը, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուն հաջորդող ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները: - Պահանջում ենք, որ այսուհետ քաղաքապետարանը նման որոշումներ ընդունելուց առաջ ապահովի հանրության և բոլոր շահագրգիռ կողմերի իրական և արդյունավետ մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացում: - Ներկայացնել 5 տարիների ծախսերը, եկամուտները, ֆինանսական հոսքերն ու վճարված հարկերը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |