Տրոլեյբուսի մի քանի վարորդներ գործադուլ են հայտարարում. Խնդրում են միանալ իրենց![]() PanARMENIAN.Net - Այս պահին տրոլեյբուսի վարորդները հավաքվում են Նոր Նորքում՝ Գայի արձանի մոտ, որտեղ պատրաստվում են գործադուլ հայտարարել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց վարորդներից մեկը, գործադուլին 14-15 վարորդ է մասնակցելու, ովքեր նախօրոք պայմանավորվել են: «Չգիտեմ՝ ոնց ու ինչ պիտի անենք, հավաքվենք՝ կորոշենք: Միգուցե մտնենք թաղապետարան: Եկեք, աջակցեք մեզ»,- ասաց վարորդը: Հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են ընթանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |