Ադրբեջանին քաղաքական համարձակություն է պետք Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար 3 մարտի 2006 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հեռանկարները «մշուշոտ են»: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքերով, ի վերջո ցանկացած ռազմական հակամարտություն լուծվում է կողմերից մեկի հաշտեցմամբ կամ կապիտուլացիայով: «Պատերազմի դեպքում Ադրբեջանը կամ կապիտուլացիայի կենթարկվի, կամ հաշտեցման մասին պայմանագրով կճանաչի ԼՂՀ անկախությունը, քանի որ մենք պաշտպանում ենք մեր Հայրենիքը եւ ոչ ոք չի կարող մեզ ահաբեկել»,-ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ Լ.Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորության մասին պատասխան է ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ռազմական բյուջեի աճի մասին հայտարարություններով: «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը միավորվի»,-ընդգծել է Լ.Մկրտչյանը: Լ.Մկրտչյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանին քաղաքական համարձակություն է հարկավոր, ճանաչե;ու համար Ղարաբաղի անկախությունը: Ըստ նրա, եթե դա տեղի ունենա, կբացառվի հակամարտության վերսկսման հավանականությունը: «Անհրաժեշտ է տարածաշրջանում պահպահել խաղաղությունը եւ ստեղծել դրական հիմք նրա զարգացման համար: Ղարաբաղյան հակամարտջությանվերսկսման դեպքում պատերազմը կցնցի ողջ տարածաշրջանը եւ կկասեցնի նրա զարգացումը: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է աջակցել բանակցային գործընթացին»,-ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |