Թուրքական կործանիչները հետախուզական թռիչքներ են կատարում Իրաքի տարածքում![]() 24 հուլիսի 2013 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Երկու թուրքական F-16 տիպի կործանիչները հետախուզական թռիչքներ են կատարում Իրաքի տարածքում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների ճամբարների հատվածում, գրում է Sabah թերթը: Ինչպես հայտնում է պարբերականը, թռիչքների նպատակն է տեղեկություններ հավաքել Թուրքիայի տարածքից ՔԱԿ անդամների հեռանալու մասին: Թուրքիայի իշխանություններն իրեն հերթին խոստացել են բոլոր պայմանները ստեղծել զենքը վայր դրած ՔԱԿ անդամների համար, որպեսզի նրանք կարողանան հեռանալ երկրից: Հեռանալու գործընթացը մեկնարկել է մայիսի 8-ին: ՔԱԿ հակամարտությունը Թուրքիայի հետ շարունակվում է արդեն 25 տարի և 40 հազար մարդու կյանք է խլել: ՔԱԿ ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և ԵՄ կողմից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |