Երևանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հանգստանում են Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում![]() 24 հուլիսի 2013 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան շուրջ 850 երեխա հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 8-ը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրենց հանգիստն են անցկացնում Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Երեխաների ճամբարային առօրյան հագեցած է մարզամշակութային միջոցառումներով և ճանաչողական ու հայրենասիրական դաս-խաղերով: Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է տարվել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և, ըստ այդմ, նրանց առօրյան առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար: Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաև ճամբարականներին մարզական հագուստներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը: Իսկ երևանաբնակ ևս 25 երեխա Երևանի քաղաքապետարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի համագործակցությամբ հունիսի 10-ից 25-ն իրենց ամառային հանգիստն են անցկացրել «Գուգարք» ճամբարում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |