ԱՊՀ-ում, Եվրոպայում, Կուբայում և Չինաստանում կբացվեն ռուսաց լեզվի ուսուցման կենտրոններ![]() 24 հուլիսի 2013 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ-ում, Եվրոպայում, Կուբայում և Չինաստանում կբացվեն ռուսաց լեզվի ուսուցման կենտրոններ, հայտնել է փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի օգնական Ալեքսեյ Լևչենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նա հայտնել է, որ ՌԴ կառավարությանը կից ստեղծվել է աշխարհում ռուսաց լեզվի և մշակույթի առաջխաղացման համակարգող խորհուրդ, որը գլխավորում է Գոլոդեցը: Խորհուրդը ստեղծվում է համակարգելու համար իշխանական մարմինների հետ ռուսաց լեզվի ու մշակույթի տարածմանն ուղղված գործունեությունը: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն կրթական կենտրոններ, որտեղ կդասավանդվի ռուսաց լեզու և ռուսական մշակույթ: Ընթացիկ տարում այդ ծրագրի համար կհատկացվի 1,5 մլրդ ռուբլի: Ծրագիրը կիրականացվի հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, օրինակ, Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Մոլդովայում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |