Պատանեկան ԵԱ-ի հաղթող Լևոն Աղասյանը վերադարձել է Հայաստան![]() 24 հուլիսի 2013 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել Իտալական Ռիետե քաղաքում տեղի ունեցած աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հեռացատկի մրցումներում ոսկե մեդալ նվաճած Լևոն Աղասյանի դիմավորման արարողությունը: «Համոզված եմ, որ Լևոնը չի բավարարվի ձեռք բերածով, և մենք առաջիկայում առիթ կունենանք նշելու նրա ավելի մեծ հաջողությունները: Իսկ մենք ամեն կերպ կաջակցենք նրան նորանոր հաղթանակների հասնելու գործում»,-ասել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը: Աղասյանը անկախ Հայաստանի պատմության առաջին աթլետն է, ով նվաճել է ոսկե մեդալ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |