Տրանսպորտի նախարարություն. Միջպետական և միջմարզային տրանսպորտի ուղեվարձը չի փոխվել

Տրանսպորտի նախարարություն. Միջպետական և միջմարզային տրանսպորտի ուղեվարձը չի փոխվել

PanARMENIAN.Net - Տրանսպորտի նախարարությունը մերժել է միջպետական և միջմարզային տրանսպորտի գծերը շահագործող ընկերությունների հայտերը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

«Ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունները որպես կանոն հայտ են ներկայացնում մեզ, մենք այն քննում ենք, հետո որոշում ենք կայացնում հիմնավորումների վրա հենվելով: Այսօրվա դրությամբ ուղեվարձը մնացել է նույնը»,-ասել է տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

Հուլիսի 20-ից Երևանի հասարակական տրանսպորտում ուղեվարձի թանկացումը 100 դրամից մինչև 150 դրամ դժգոհությունների ալիք է բարձրացրել մայրաքաղաքում: Բողոքի ակցիաներն անցնում են «Չենք վճարի 150 դրամ» կարգախոսով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---