Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ կարող են հանգստանալ գաղտնի տեղեկությունների տիրապետող ՌԴ սպաները

Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ կարող են հանգստանալ գաղտնի տեղեկությունների տիրապետող ՌԴ սպաները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ՊՆ-ն արգելել է այն սպաներին, որոնք տիրապետում են գաղտնի կամ հույժ գաղտնի տեղեկությունների, հանգստանալ Եգիպտոսում և Իսրայելում: Ըստ «Իզվեստիա» թերթի, արգելված երկրների թվում են նաև մերձբալթյան երկրները, այդ թվում նաև Լատվիան:

Ըստ նոր հրամանի, ցուցակ է կազմվել, թե որտեղ կյարող են հանգստանալ գաղտնի և հույժ գաղտնի տեղեկությունների տիրապետող ՌԴ սպաները: Այդ ցուցակում են Աբխազիան, Ադրբդեջանը, Անդորան, Ավստրիան, Հայաստանը, Բուլղարիան, Բելառուսը, Բելգիան, Վիետնամը, Հունգարիան, Հունաստանը և այլ երկրներ:

Նախկին խորհրդային հանրապետություններից ցուցակում չկան Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Վրաստանը, նշանակում է, այնտեղ մեկնելու համար զինծառայողի արձակուրդի թույլտվությունը չեն ստորագրի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---