Գ.Բեգլարյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին![]() 24 հուլիսի 2013 - 19:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 24-ին հանդիպել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրինա Ռոդիքա Պրինարիուին, ով օգոստոսի 15-ին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ գործունեության, արդյունավետ համատեղ աշխատանքի, երկու երկրների միջև տնտեսական գործակցության շրջանակների ընդլայնման և ամրապնդման համար: «Բարձր եմ գնահատում Ձեր ներդրումը հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովների նիստերը կազմակերպելու, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար միջավայրի ձևավորման հարցում»,- նշել է նախարարը: Քրինա Ռոդիքա Պրինարիուն նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |