Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից կնշանակի պատերազմի վերսկսում տարածաշրջանում, հայտարարում են Բաքվում 4 մարտի 2006 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչ` Շուշիի գործադիր իշխանության նախկին ղեկավար Նիզամի Բախմանովը «լուրջ չի ընթունում» Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դե-յուրե կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ն.Բախմանովը հայտարարել է, թե «Ադրբեջանի պաշտոնական անձիք, ԱՄՆ-ի դեսպանը իրենց կարծիքն են հայտնել Ռ.Քոչարյանի հայտարարությունների մասին: Ես կարծում եմ, որ նա հիանալի գիտի Ադրբեջանի հստակ դիրքրոշումը եւ հասկանում է, որ Ադրբեջանը երբեք չի գնա զիջումների տարածքային ամբողջականության հարցում: Ինչպես բազմիցս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն ընդհանրապես բանակցությունների առարկա չէ»: Ըստ Բախմանովի, «նման քայլը իրականում չի հանգեցնի որեւէ համաձայնության կամ առաջընթացի բանակցություններում»: Հակառակը, ԼՂՀ ճանաչումը կնշանակի պատերազմի վերսկսում տարածաշրջանում»,-նշել է Ն.Բախմանովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |