«Մեզ մի կթեք». Կառավարության դիմաց բողոքում են ուղեվրձի թանկացումից

«Մեզ մի կթեք». Կառավարության դիմաց բողոքում են ուղեվրձի թանկացումից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի շարք քաղաքացիանակ նախաձեռնությունների անդամներ, որոնց միացել է նաև ՀՅԴ երիտասարդական թևը: Ակտիվիստները բողոքում են ուղեվարձի թանկացումից: Նրանց ձեռքերում պաստառներ են, որոնց վրա գրված է «Մեզ մի կթեք», ինչպես նաև «150 դրամ», որի վրա խաչ է քաշված: Կառավարության նիստն արդեն ընթանում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացել է 50 դրամով, ինչից հետո մայրաքաղաքում բողոքի ալիք է սկսվել: Մայրաքաղաքում տարբեր տեսակի ակցիաներ են ընթանում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---