Տարոն Մարգարյանը կդիմի հանրությանը. Ելույթը ուղեվարձի թանկացման մասին է25 հուլիսի 2013 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստը բացելուց առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մայրաքաղաքում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ կապված ուղեվարձի թանկացման հետ: «Սա ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած՝ որոշ կուսակցություններ կարող է և ցանկանան օգտվել այս առիթից»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ այս քաղաքացիական շարժումը սոցիալական բնույթ ունի: Վարչապետին հասկանալի են երիտասարդության այն մղումները, որոնցով նրանք ղեկավարվում են: «ՀՀ-ում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն և մենք պետք է հաշվի առնենք դա՝ պետական որոշումներ կայացնելիս»,- նշեց կառավարության ղեկավարը: Տիգրան Սարգսյանը նաև կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունն ու ինքնությունը, քանի որ դա մեծ նշանակություն ունի դեմոկրատական հասարակության կառուցման ճանապարհին: «Ուղեվարձի թանկացման որոշումը գտնվում է Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակներում, բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն որոշումենրին, որոնք առնչվում են նաև գործադիր իշխանության հետ»,- հավելեց նա: Վարչապետը նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ կառավարության ուղղություններից մեկն է կազմակերպել հանրային լսումներ այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են հանրության հետ: Իր հերթին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանը կդիմի հանրությանը ելույթող՝ կապված ուղեվարձի թանկացման հետ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |