Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին![]() 25 հուլիսի 2013 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը: Հրանուշ Հակոբյանը Ջոն Հեֆերնին ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացրած ծրագրերը: Մասնավորապես նախարարն անդրադարձել է կրթության, առողջապահության, գործարարության ոլորտներում ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նախարարը նշել է, որ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու համար, սակայն ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ: Նա խնդրել է, որ դեսպանը խնդրո առարկան իրազեկ դարձնի ԱՄՆ-ի կառավարությանը այս ծրագրին օժանդակություն ցուցաբերելու, կարևոր և կենսական խնդիրների լուծմանն օժանդակելու համար: Դեսպանը ողջունել է նախարարի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Ջոն Հեֆերնը նշել է, որ այն ինչ անում է ՀՀ կառավարությունը, կարևոր է: Նա հույս է հայտնել, որ իր երկիրը նույնպես կարձագանքի և կաջակցի ՀՀ կառավարության այս նախաձեռնությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |