Տիգրան Սարգսյանը ցավակցել է Իսպանիայի վարչապետին![]() 25 հուլիսի 2013 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Մենք սգում ենք Իսպանիայի բարեկամ ժողովրդի հետ միասին և կիսում գնացքի վթարի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց մահվան համար»,- ասված է ուղերձում: Նա զոհվածների ընտանիքներին փոխանցել է հայ ժողովրդի ցավակցությունները, մխիթարանքի խոսքերը և զորակցությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |