Հ. Հակոբյանն ընդունել է Հ.Մ.Ը.Մ. ներկայացուցիչներին![]() 25 հուլիսի 2013 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության ներկայացուցիչներին: Հանդիպման ընքացքում նախարարը հյուրերի հետ քննարկել է Հ.Մ.Ը.Մ. 9-րդ համահայկական մարզախաղերի կազմակերպմանն առնչվող խնդիրները, ինչպես նաև հույս հայտնել, որ պետք է ամեն ինչ անել մեր մարզիկներին և հյուրերին պատշաճ կերպով ընդունելու և մրցակցային հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ: Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 9-րդ համահայկական մարզախաղերի հանդիսավոր բացումը կկայանա հուլիսի 27-ին Ազատության հրապարակում: Մարզախաղերին կմասնակցեն 650 մարզիկ 18 երկրից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |