Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի մշակման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը 6 մարտի 2006 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բրյուսելում կկայանա ԵՄ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Հայաստանն ընդգրկվեց այդ քաղաքականության շրջանակներում 2004 թվականի հունիսին Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ: Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, նախնական փուլում ԵՄ-ն համոզված չէր, որ պետք է ծարգրում ընդգրկել հարավկովկասյան երկրները` տարածաշրջանում չլուծված հակամարտությունների առկայության պատճառով, սակայն մեկ տարի անց, Բրյուսելում եկան այն եզրակացության, որ առանց Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցության ծրագիրն անհնար կլինի իրագործել: ԵՄ ընդլայնումից հետո նրա սահմաններն էական փոփոխությունների ենթարկվեցին, որի կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ ԵՄ նորաստեղծ սահմանամերձ գոտում կայունության, անվտանգության եւ բարգավաճման գոտի ստեղծել: Ըստ Եվրոպական հարեւանության քաղաքականության հեղինակների, դա կհեշտացնի ԵՄ երկխոսությունն ու գործակցությունը նոր հարեւանների հետ: «Հարկ է նշել, որ մասնակցությունն այս ծրագրին չի երաշխավորում Հայաստանի, կամ ծրագրի այլ մասնակցի մուտքը Եվրամիություն, սակայն չի փակում նաեւ մեր երկրի առջեւ միավորված Եվրոպայի դռները: Եվրաինտեգրումը եղել եւ մնում է մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, եւ մենք ձգտում ենք առավել սերտ համագործակցության եւ ինտեգրման ԵՄ-ի հետ»,-նշել է նա: Ըստ Ա.Բայբուրդյանի, Եվրոպական հարեւանության քաղաքականությունը Հայաստանին հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալ մուտք ունենալ Եվրամիության ներքին շուկա, ինչը ծրագրի կարեւոր բաղադրիչներից ու խթաններից մեկն է: Գործողությունների ծրագրի իրագործումը ենթադրում է քաղաքական եւ տնտեսական բարեփախումների խորացում Հայաստանում: Ակնկալվում է, որ ըստ ծրագրի դրույթների իրագործման, եվրոպական կողմը նորանոր հնարավորություններ կբացի հետագա առաջընթացի հասնելու համար: Հայաստանի ԱԳ փոխնախարարը դրական է գնահատել Գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ բանակցությունների առաջին փուլը, որն անցել է 2005 թվականի նոյեմբերի 28-ին Երեւանում: Առաջին փուլը «շատ հաջող էր, շատ հարցերի շուրջ մենք մեր եվրոպական գործընկերների հետ եկանք ընդհանուր հայտարարի»: Լրացուցիչ քննարկում պահանջող մնացած հարցերը կքննարկվեն մարտի 6-ին Բրյուսելում: Մեր պատվիրակության կազմում էին նախագահի աշխատակազմի, Ազգային Ժողովի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, արդարադատության եւ այլ նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հայտարարել է Արմեն Բայբուրդյանը: Նրա խոսքերով, ակնկալվում է, որ Գործողությունների ծրագրի հաջող իրագործումից հետո, ԵՄ-ն կառաջարկի նոր, ընդլայնված պայմանագիր համագործակցության եւ ինտեգրման մասին: Այդ փաստաթղթի ուրվագծերն արդեն շոշափելի են, սակայն դեռեւս վաղաժամ է դրա մասին խոսելը, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |