Ադրբեջանական կողմը կանոնավոր կերպով խախտում է զինադադարը 6 մարտի 2006 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-5-ը ադրբեջանական զինված ուժերը կրկին խախտել են հրադադարի ռեժիմը` կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ն է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնադպետ Սեյրան Շահսուվարյանը, մարտի 4-ին ժամը 17:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակ է արձակվել Մեհրաբի, 5-ին ժամը 00:20-ից մինչ- 04:40-ը Իջեւանի, 23:00-ից մինչեւ 03:30 ընդհատումներով Վայքի զորամաերի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը պատասխան կրակ չի բացել: Տուժածներ չկան:Հիշեցնենք, որ որ մարտի 3-ին Իջեւանի հայկական զորամասի գնդակոծման արդյունքում գլխից վիրավորվել էր այդ զորամասի ժամկետային զինծառայող, 1987 թվականի ծնված շարքային Արսեն Զաքեւոսյանը, որը զոհվեց ստացված վերքի հետեւանքով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |