«ՀԿԵ» ննջավագոնի ուղևորներն ակտիվացրած ռոումինգ ծառայությամբ անվճար սիմ քարտեր կստանան

«ՀԿԵ» ննջավագոնի ուղևորներն ակտիվացրած ռոումինգ ծառայությամբ անվճար սիմ քարտեր կստանան

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն բջջային կապի օպերատոր Վիվա-Սելլ ՄՏՍ-ի հետ համատեղ Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներին մատուցում է նոր ծառայություն:

Այսուհետ ննջավագոնի ուղևորներն անվճար կստանան սիմ քարտեր՝ ակտիվացրած ռոումինգ ծառայությամբ: «Զանգ Հայաստան» ծառայության գինը կազմում է ընդամենը 55 դրամ/րոպե:

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի ու Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն օգտվում են անվճար Wi-Fi կապից, որը գործում է ննջավագոններում և բարձր հարմարավետության կուպեներում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---