«Լա Փոստե»-ի հետ համատեղ Հայփոստը լոգիստիկ նոր սխեմա է մշակում26 հուլիսի 2013 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի արդիականացված փոստային մասնաճյուղի և թիվ 01 բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը:Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են կիրառվող աշխատանքային ստանդարտները, ներդրվել են միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգեր, տեղադրվել են արդի համակարգիչներ և ծրագրեր, ամբողջությամբ նորացվել է ավտոմեքենաների կազմը, տեղադրվել են անվտանգությանարդիական համակարգեր, վերապատրաստվել է աշխատակազմը: Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի2013 թ.-ի ծրագրով շարունակվում է Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգայինօպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներինհամապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երևանում, 52-ը`մարզերում: Ֆրանսիական փոստի ազգային օպերատորի հետ համատեղ Հայփոստը մշակում և ներդնում է լոգիստիկ նոր սխեմա, որի կիրառումը զգալիորեն կբարելավի փոստային կապի որակը: Այս ծրագրով` Սևանի մասնաճյուղում ստեղծվել է փոստի տեսակավորման մարզային նոր կենտրոն, որտեղից 6 նոր մեքենաները կիրականացնեն Գեղարքունիքի մարզի փոստային փոխանակումը: Նոր սխեմայի կիրառումը` մարզում փոստի փոխանակման օպերատիվությունն ու արագությունը կավելացնի ավելի քան 40 տոկոսով: Ռենո և Դեու մակնիշի բոլոր 6 մեքենաները հագեցած են GPS համակարգով, որը թույլ է տալիս հետևել մեքենաների ճշգրիտ շարժին և օժանդակել մեքենաների անվտանգության ապահովմանը: Սևան քաղաքում այսօր ներկայացվեց նաև Փոստմարկետի նոր`4-րդ կատալոգը` բաղկացած 180 էջից: Եթե 2012թ. գարնանը տպագրված 1-ին կատալոգում ներկայացված էին 4 գործընկերների 117 ապրանքատեսակներ, ապա այս նոր կատալոգում ներկայացված են 27 գործընկերների 1777 ապրանքատեսակներ, որոնք կատալոգով հաճախորդները կարող են պատվիրել Հայփոստի ցանկացած բաժանմունքում: Մեկ տարվա ընթացքում հարմարավետության, մատչելի գների և մատուցվող բարձր ծառայության շնորհիվ Փոստմարկետի կատալոգային վաճառքներն աճել են ավելի քան 12 անգամ: Նոր կատալոգում առանձնահատուկ կարևորություն է տրված գրքերի վաճառքին և տարածմանը: Առանձին բաժին է , որտեղ ներկայացված գրականությունը հաճախորդին կհասցվի առանձնահատուկ մատչելի գներով: Հայփոստ Թրասթ Մենեջմենթն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակիցսուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |