Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը չեզոքացնում է Թուրքիայից բխող ռազմական սպառնալիքը

PanARMENIAN.Net - «Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, հատկապես Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի առկայությունը չեզոքացնում է Թուրքիայից բխող ռազմական սպառնալիքը»,-ասվում է Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտագության ռազմավարական ուղենիշները» զեկույցում, որը զետեղվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում: Փաստաթղթում նշվում , որ հայ-ռուսական ռազմավարկան համագործակցությունը զարգանում է երեք կարեւորագույն նպատակային ուղղություններով` կոալիցիոն խմբաորումներ, ՀՕՊ-ի միացյալ համակարգ, համագործակցություն ՀԱՊԿ շրջանակներում:



Բացի երկկողմ ձեւաչափից, հայ-ռուսական հարաբերությունները ոչ պակաս կարեւոր են նաեւ բազմակողմ շրջանակներում: «Օրինակ` ԱՊՀ ՀՕՊ-ի միացյալ համակարգը` Հայաստանում հայ-ռուսական համատեղ հերթապահությամբ հանդերձ, լուծում է ՀՀ անվտանգության կարեւորագույն խնդիրներից մեկը, իսկ հայ-ռուսական ռազմական դաշինքը տարածաշրջանային անվտանգության այնպիսի համակարգերում, ինչպիսին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է, այսօր կարեւոր դեր է կատարում Հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման գործում եւ առհասարակ` միջազգային հարաբերություններում»,-ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարի զեկույցում:

Այս ամենով հանդերձ, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները երբեք խոչընդոտ չեն դարձել ՀՀ արտաքին հարաբերությունների մյուս ուղղությունների, մասնավորապես Եվրոպական ինտեգրման զարգացման համար: «Ընդհակառակը, Ռուսաստանը նույնպես որդեգրել է զարգացման եվրոպական ուղին, իսկ Ռուսաստան-Եվրամիություն նկատելի մերձեցման պայմաններում Հայաստանի համար նպաստավոր դաշտ է ստեղծվում պետության, ազգային անվտանգության զարգացման այս երկու գերակա ճյուղերի ներդաշնակեցման եւ հնարավորինս ցանկալի արդյունքների հասնելու համար»,-ընդգծվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
---