ԼՂՀ վարչապետն` օդանավակայանի գործարկման մասին. Մենք ունենք միակողմանի թռիչքներ սկսելու հնարավորություն26 հուլիսի 2013 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ից Արցախում անցկացվում է BarCamp Արցախ 2013-ը: Այսօր միջոցառման օրակարգում հանդիպում էր նախատեսված ԼՂՀ վարչապետ Արա Հաությունյանի հետ: Վարչապետը՝ ողջունելով BarCamp-ի մասնակիցներին, ասաց, որ հաճելի է տեսնել երիտասարդների, ովքեր տարին գոնե մի քանի անգամ հավաքվում են Արցախում, քննարկում երկրի խնդիրները: Ինչպես Արցախից փոխանցում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ի թիվս բազմաթիվ հարցերի, մասնակիցները հետաքրքրվեցին, թե երբ է գործարկվելու Ստեփանակերտի օդանավակայանը և ինչու է այն պարբերաբար ձգձգվում: Արա Հարությունյանն ասաց, որ օդանավակայանն այսօր էլ պատրաստ է թռիչքներ իրականացնելուն: «Դուք գիտեք, որ պլանավորել էինք օդանավակայանը բացել դեռ մեկ տարի առաջ, բայց մի շարք խնդիրներ կան, այդ թվում՝ տեխնիկական: Մենք ունենք միակողմանի թռիչքներ սկսելու հնարավորություն, որը բավական իրատեսական է: Հիմա միայն կարող եմ ասել, որ աշխատանքներն ավարտական փուլում են»,- ասաց վարչապետը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |