Ադրբեջանում հայն ու ճշմարտությունը ստի մեջ թաղված ժառանգական ռեժիմի համար դարձել են հոմանիշ26 հուլիսի 2013 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Անհիմն երազանքները որպես իրականություն ներկայացնելու նյարդային հայտարարություններով Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անհաջող փորձն է կատարում թաքցնելու սեփական վախն ու խուճապը երկրում օրեցօր աճող դժգոհության արդյունքում ժառանգական իշխանությունը կորցնելու` գնալով անխուսափելի դարձող, հեռանկարից: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսպես է մեկնաբանել Բաքվում կազմակերպված ռազմական շքերթից հետո Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները, թե իբր Հայաստանում վախեցած են ադրբեջանական ռազմական շքերթից և ռազմական ծախսերից: Նրա խոսքով ռազմական ծախսերի ուռճացված թվերի անդադար հրապարակումները և նախագահական ընտրությունների նախաշեմին կազմակերպված ռազմական շքերթի անվերջ գովաբանումը առաջին հերթին կոչված են շեղելու ներքին լսարանի ուշադրությունը Ադրբեջանի իշխող ընտանիքի մոտ պետության և ժողովրդի անխնա թալանի գնով կուտակված հսկայական ունեցվածքից: Անդրադառնալով Բաքվի հայտարարություններին, թե Ղարաբաղը և Հայաստանը գտնվում են ադրբեջանական հողերի վրա, իսկ հայերը մեր տարածաշրջանում եկվոր են, Շավարշ Քոչարյանը նշել այն հանգամանքը, որ դեռևս չի լրացել հարյուր տարին, ինչ Ադրբեջան պետությունը առաջին անգամ հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացնել Ադրբեջանի ծիծաղաշարժ նկրտումները` հերքելու բազմաթիվ աշխարհահռչակ հեղինակների վկայությունները, սկսած Ստրաբոնոսից և Պլուտարքոսից: Մյուս կողմից, Թուրքիայի պաշտոնական պատմագրությունը ընդունում է, որ թուրքերը եկել են մեր տարածաշրջան Կենտրոնական Ասիայից: Ադրբեջանի իշխանությունները, բնորոշելով Թուրքիայի հետ հարաբերությունները «մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսով, փաստացի ընդունում են, որ 1930-ական թվականներից ադրբեջանցի անվանում ստացած ժողովուրդը մեր տարածաշրջանում եկվոր է: Դրանում ոչ մի վիրավորական բան չկա, դրա համար պետք չէ ամաչել: Ամաչել է պետք սեփական ժողովուրդը իր իսկ արմատներից կտրելու և պատմությունը կեղծելու փորձերի համար: «Նմանատիպ զավեշտի մակարդակի հայտարարություններով պաշտոնական Բաքուն միայն ապացուցում է, որ Ադրբեջանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղականությունը ամբողջությամբ կառուցված է ստի և կեղծիքի վրա: Նույնիսկ իրենց իսկ կողմից իրականացված Խոջալուի բնակչության սպանդը Ադրբեջանի քարոզչամեքենան ջանում է վերագրել հայերին: Բաքվին թվում է, որ Խոջալուի ողբերգության նենգափոխված քարոզչությամբ Ադրբեջանի ղեկավարությանը կհաջողվի նաև խուսափել պատասխանատվությունից հայերի դեմ գազանաբար իրականացված զանգվածային ջարդերի համար Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում: Ադրբեջանի նախագահը հայտարարում է որ իրենց թիվ մեկ թշնամին համայն հայությունն է: Իրականում Ադրբեջանի ղեկավարության հիմնական թշնամին ճշմարտությունն է: Հայն ու ճշմարտությունը ստի մեջ թաղված ժառանգական ռեժիմի համար դարձել են հոմանիշ: Ահա թե ինչու Ադրբեջանում ծաղկող կոռուպցիայի և մարդու տարրական իրավունքների համատարած ոտնահարումների հետ կապված միջազգային կազմակերպությունների կամ անհատների ցանկացած քննադատություն Բաքուն ներկայացնում է որպես հայության կամ հայամետ ուժերի գործունեության արդյունք», - նշել է Շավարշ Քոչարյանը, տեղեկացնում է ԱԳ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |