Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի պետ. Ապագա հրամանատարները պիտի արագ կողմնորոշվեն արտակարգ իրավիճակներում26 հուլիսի 2013 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունները համատեղ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացրել են «Անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Նպատակներն էին կատարելագործել ռազմական ինստիտուտի կազմավորումների և արձագանքող ուժերի համագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործել անձնակազմերի փրկարարական աշխատանքների գործնական հմտությունները: Մտահղացման համաձայն` հրդեհ էր բռնկվել ռազմական ինստիտուտի հրետանային ֆակուլտետի ուսումնական մասնաշենքի 4-րդ հարկում: Ինստիտուտի հրդեհաշիջման խմբի կողմից ձեռնարկվել էին նախնական հրդեհաշիջման միջոցառումներ, սակայն հրդեհը շարունակում էր տարածվել շենքում, որտեղ մարդիկ էին արգելափակվել: Հրդեհից և ծխից խուսափելով որոշ աշխատակիցներ բարձրացել էին հարակից 6-հարկանի շենքի տանիք: Կային «տուժածներ»։ Ուսումնավարժության ավարտին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նշել է, որ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը միշտ գտնվել է բարձր մակարդակի վրա և նման կարևոր միջոցառումները շարունակական են լինելու։ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ամփոփելով ուսումնավարժության արդյունքները, ընդգծել է, որ իրենց կրթօջախի սաների զգալի մասն ապագա հրամանատարներ են, որոնք ծառայության ընթացքում պիտի կարողանան արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում. «Բարձր եմ գնահատում հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունները և հուսով եմ, որ նրանք իրենք փորձն ու գիտելիքները կփոխանցեն զինվորներին։ Շնորհակալություն եմ հայտնում ԱԻՆ ղեկավարությանը` արդյունավետ համագործակցության համար»։ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին շնորհվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ։ Ուսումնավարժությանն ակտիվ մասնակցության համար ինստիտուտի աշխատակիցներին և ուսանողներին հանձնվել են պատվոգրեր ու շնորհակալագրեր։ Հրշեջ-փրկարարներին ու Երևանի փրկարարական վարչությանը պատվոգրեր է հանձնել ռազմական ինստիտուտի պետ Մ. Կարապետյանը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |