Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր փաստաբաններից26 հուլիսի 2013 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Հրաչյա Հարությունյանը գրավոր դիմել է քննիչներին` խնդրելով, որ իր շահերը ներկայացնեն այլ պաշտպաններ, նրանց թվում Ռուբեն Մարգարյանը և Վլադիմիր Անիսկինը, գրում է Московский комсомолец-ը: Մինչ այս Հարությունյանի շահերը ներկայացնող դատապաշտպան Ալեքսանդր Մալցևը պարզաբանել է, որ հայ վարորդը նման որոշում, ամենայն հավանականությամբ, կայացրել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո: Հարությունյանին պաշտպանելու Մալցևի նախապայմաններից մեկը եղել է Ռուսաստանի հայերի միության կողմից զոհերի հարազատներին 1-ական մլն ռուբլի, իսկ վիրավորներին՝ 500 հազարական ռուբլի վճարումը: «Ես արել եմ` ինչ կարող էի` փոխեցի հասարակական կարծիքը, որ դա սպանություն չի եղել, այլ անզգուշորեն կատարված հանցագործություն և այստեղ համալիր մեղքի մասին է խոսքը: Նոր փաստաբաններին հաջողություն եմ մաղթում, իսկ Հրաչյային հանգստություն և համբերություն, որովհետև սա միայն սկիզբն է»,-«Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Մալցևը: Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի հայ վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |