Հուլիսի 27-ին և 28-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ![]() 27 հուլիսի 2013 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին և 28-ին հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվի ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, օրվա 2րդ կեսին հավանական են առատ անձրևներ, քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Բացառություն կկազմի Արարատյան դաշտը, որտեղ օրվա մեծ մասը կդիտվի առավելապես արևային եղանակ, օրվա 2րդ կեսին ամպամածության ավելացում և երեկոյան տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանն արդեն նվազել է, առաջիկա օրերին էապես չի փոխվի: Սևանի ջրի ջերմաստիճանը +19 է: Հուլիսի 29-ին շրջանների մեծ մասում առատ տեղումները հետզհետե կդադարեն: Արևելյան շրջաններում, նաև Տաթևում, առայժմ կպահպանվեն ամպրոպային բնույթի անձրևներ, տեղատարափ: Արևմտյան շրջաններում սպասվում են միայն թույլ և կարճատև անձրևներ, այն էլ` տեղ-տեղ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ: Հունիսի 27-ին և 28-ին Երևանում կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ուշադրություն, երեկոյան ժամերին հնարավոր է սաստիկ քամի 13-15մ/վրկ: Գիշերը +18+20, ցերեկը +30+32, երեկոյան +24+26: Հուլիսի 29-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ, հնարավոր է քամի 10-12մ/վրկ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |