Թուրք-սիրիական սահմանին առևանգված սիրիահայերի մասին դեռ տեղեկություն չկա

Թուրք-սիրիական սահմանին առևանգված սիրիահայերի մասին դեռ տեղեկություն չկա

PanARMENIAN.Net - Երեկ թուրք-սիրիական սահմանին առևանգված սիրիահայերի մասին մինչև այս պահը ոչ մի տեղեկություն չկա: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը միայն նշեց, որ առևանգվել է 4 հայ տղամարդ, 5-րդը վարորդն է, որը, իր տեղեկություններով, հայ չէ:

Ռեիսյանի խոսքով, զինված ապստամբները հարձակվել են Հալեպից` Երևան մեկնող միկրոավտոբուսի վրա, իջեցրել տղամարդկանց և վարորդին տարել անհայտ ուղղությամբ: Երեք հայ կանանց ազատ են արձակել, նրանք հատել են Թուրքիայի սահմանը:

Առևանգված տղամարդկանց անուններն են` Կարո Պապօղլյան, Գարեգին Հացագործյան, Նարեկ Վարժապետյան, Սաքո Ասատուրյան:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---