26 27.07.13 - Ռազմական ինստիտուտների շրջանավարտների 15-րդ հոսքին ու Վ.Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ 402 սպա համալրեց ՀՀ զինված ուժերի շարքերը 27 հուլիսի 2013 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների 15-րդ հոսքի սպայական վկայականների հանձնման և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, շրջանավարտների ու կուրսանտների հարազատներ: Խորհրդանշական է, որ 402 նորաթուխ սպաները պաշտպանության նախարարից և բարձրաստիճան սպաներից իրենց ավարտական վկայականները և լեյտենանտ կոչումները ստացան «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ, ինչը պարտավորեցնում է զինված ուժերի շարքերը համալրող սպաներին ծառայության ընթացքում բարձր պահել հայ սպայի պատիվն ու արժանապատվությունը: Երիտասարդ սպաներին իր վերջին խորհուրդները տվեց Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը նշելով, որ «Այն որ դուք բոլոր մանագիտություններից ընտրել եք հայրենիքի պաշտպանի պատվաբեր ու չափազանց դժվարին մասնագիտությունը, վկայում է, որ մեր հայրենիքը Ձեր անհրաժեշտությունն ունի»: Այնուհետև Վ.Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտների, ինչպես նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազամբժշկական ֆակուլտետի շրջանավարտները ստացան սպայական վկայականներ: Շրջանավարտների հետագա զինվորական ծառայությունը օրհնեց ազգային բանակի հոգևոր սպասավոր Տեր Ենոք քահանա Եսայանը: Հայկական բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Երրորդ հազարամյակում արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար hայրենիքին անմնացորդ նվիրումից զատ, Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նաև բանիմաց սպայակազմ»: Պաշտպանության նախարարը ընդգծեց նաև, որ այսօր ժողովրդի համար մեծ տոն է՝ «մեր պապերի և հայրերի հիշատակը հավերժացնող խորհրդանշական վայրում՝ Հաղթանակի զբոսայգում, հայ սպաներն ավարտական արարողության են մասնակցում: Ասել է թե` նրանք նաև պարտավորվում են մեր մեծերի, մեր պապերի ու ծնողների առջև, որ շարունակելու են նրանց գործը: Նրանք հաստատակամ քայլերով պետք է լրացնեն այն մեծ զորավարների կազմը, որ մենք ունեցել ենք ոչ միայն հայկական բանակում, այլ նաև Խորհրդային և մի շարք արտասահմանյան բանակներում»,- ասաց նախարարը և հավելեց, որ օրը խորհրդանշական է նաև իր համար, քանի որ «30 տարի առաջ ես ևս լեյտենանտի կոչում եմ ստացել և ապրել նույն հուզմունքը»: Սեյրան Օհանյանը նորաթուխ սպաներին մաղթեց նաև ռազմաուսումնական հաստատություններում ստացած գիտելիքների գործնական կիրառում: Նա նաև շեշտեց, որ սպաները իրենց նվիրումով և ծառայությամբ պետք է վերացնեն բանակում դեռևս առկա որոշ թերությունները: Եվ ամենակարևորն այն է, որ` «որքան երիտասարդ հասակում իրենք հաղթահարեն ծառայության դժվարությունները, այնքան ավելի արագ առաջ կգնան իրենց ծառայողական աստիճաններով»,- շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ յուրաքանչյուր լեյտենանտ պետք է ձգտի գեներալ դառնալ: Լրագրողների հետ առանձնազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց, որ տեսնելով մեր երիտասարդ սպաներին` ինքը հուզմունքի պահեր է ապրում ու նաև հպարտություն, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսօր մի այնպիսի աստիճանի են հասել, որ արդեն իսկ մեր սեփական ռազմաուսումնական հաստատությունները բավական բարձրակարգ, բարձր գիտելիքներով, պատրաստվածությամբ, համապատասխան հմտություններով և ունակություններով օժտված երիտասարդ, նվիրված սպաներ են պատրաստում, որոնք պետք են ոչ միայն բանակին, այլ նաև մեր հասարակությանը»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը |