ՀԲԸՄ նախագահի խորհրդական Փանոս Թիթիզյանին Մովսես Խորենացի մեդալ է հանձնվել![]() 27 հուլիսի 2013 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Հայ Բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական Փանոս Թիթիզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում հայ մտավորականին է հանձնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Մովսես Խորենացու մեդալը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ելույթ ունենալով հանձնման արարողությունից առաջ՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ տասնամյաներ ի վեր Թիթիզյանը ծառայել է հայ ազգին իր համոզմունքներին, հավատքին և իդեալներին համապատասխան ու իր գործունեությամբ մշտապես արժանացել հայ հասարակայնության բացարձակ հարգանքին: Երեկոյին ներկա էին ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հ.Բ,Ը,Մ. նախագահ Պերճ Սեդրակյանը, ազգային բարերարներ Նազար Նազարյանը, Սեմ Աիմոնյանը և ուրիշներ, ինչպես նաև ԱՄՆ արևելյան և արևմտյան ափերի հայ համայնքի ներկայացուցիչներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |