Ակտիվիստները պահանջում են գրավոր արձագանքել իրենց ներկայացրած պահանջագրին![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստներից Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանն ու Սուրեն Սահակյանը հայտարարություն են տարածել, որով հայտնել են, որ քաղաքապետարանի տրանսպորտի պատասխանատուների պաշտոնանկությունը սկզբունքային հարց է իրենց համար: Հայտարարության մեջ ասվում է, որ կրիմինալը ներթափանցել է քաղաքապետարան: «Մենք` ՀՀ քաղաքացիներս Երևանի տրանսպորտի սակագների թանկացման ապօրինի որոշման կասեցումից հետո նստացույց հայտարարելով քաղաքապետարանի դիմաց` 1. Պահանջում ենք պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Այս պահանջի վրա կենտրոնացումը բոլորովին չի նշանակում, որ անտեսվում են հանրային տրանսպորտին վերաբերվող «Վճարում ենք 100 դրամ»-ի մյուս պահանջները: Այս պայքարի ընթացքում մենք ունեինք խնդիր, որը միահամուռ ուժերով կարողացանք ժամանակավորապես կասեցնել: Այդ գործընթացի ժամանակ հանրությանը փորձում էին խոչընդոտել մարդիկ, որոնց ղեկավարում էին Հենրիկ Նավասարդյանը և Միսակ Համբարձումյանը: Ակցիաների խափանման գործում նրանք աչքի էին ընկնում քրեական տարրերին բնորոշ գործելաոճով: Սույն պաշտոնյաները տվյալ ոլորտում հանդիսանում են առանցքային կերպարներ և նման մարդկանց գոյությունն իսկ հնարավոր ստեղծվելիք հանձնաժողովներում վտանգի տակ է դնում հանրության շահերի պատշաճ պաշտպանությունը որոշումների կայացման ժամանակ: Նման արժեհամակարգով անձինք իրավունք չունեն, ոչ միայն գտնվել այդպիսի պատասխանատու պաշտոններում, այլև ընդհանրապես մոտ լինել պետական կառավարման որևէ օղակի: Մենք չենք կարող հանդուրժել, որ քաղաքացուն ծեծող, հայհոյող, արհամարող անձը շարունակի պաշտոնավարել: Այդ պաշտոնյաների հեռացումը պետք է դառնա նախադեպ հաճախակի հանդիպող անպատժելիությունը կանխարգելելու համար: 2. Պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անհապաղ գրավոր և մանրակրկիտ արձագանքել «Վճարում ենք 100 դրամ»-ի ներկայացված պահանջագրին: Այդ պատասխանի տրամադրումը բխում է օրենքի պահանջներից: Վերահաստատում ենք, որ նստացույցի նպատակներին հասնելու համար վճռական ենք և այն տևելու է այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները կատարվեն: Մեր բոլոր գործողություններն ուղղված են ապօրինություն գործած պաշտոնյաների պաշտոնանկությանը և Երևանում հանրային տրանսպորտի ոլորտի արմատական բարեփոխմանը»,-ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից ուղեվարձը Երևանում 50 դրամով թանկացել էր, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երիտասարդության շրջանում: Վեց օր շարունակ նրանք տարատեսակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, հետագայում նրանց միացան նաև հայտնի անձինք: Հուլիսի 25-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմեց երևանցիներին, որտեղ նշում էր, որ կասեցնում է ուղեվարձի թանկացման մասին իր որոշումը: Հաջորդ օրվանից ակտիվիստները նստացույց սկսեցին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «ԵրևանՏրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |