Արդարադատության նախարարությունը չի պատասխանում դիտորդական խմբի հաշվետվություններին![]() 29 հուլիսի 2013 - 12:44 AMT PanARMENIAN.Net - 2013թ. հուլիսի 16-ին և 17-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է 3 հրատապ հաշվետվություն: Ըստ դիտորդական խմբի՝ ներկայացված բոլոր հրատապ հաշվետվությունների առնչությամբ դեռևս որևէ պատասխան չի ստացվել, մինչդեռ կարգի համաձայն հրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները արդարադատության նախարարության կողմից պետք է տրվեն երեք օրվա ընթացքում: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ, քանի որ վերոգրյալ հաշվետվություններով բարձրացվել էին հրատապ արձագանքման և լուծման ենթակա խնդիրներ, և արդարադատության նախարարության՝ որպես իրավասու մարմնի նման գործելաոճը գնահատվում է որպես անգործություն և անտարբերություն: Նման գործելակերպի շարունակման դեպքում, դիտորդների խումբն իր գործունեության նպատակների իրականացումը կապահովի օրենքով չարգելված բոլոր միջոցներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |