Սենոր Հասրաթյան. Հայկական կողմը սահմանագիծն ամրացնում է մշտապես

Սենոր Հասրաթյան. Հայկական կողմը սահմանագիծն ամրացնում է մշտապես

PanARMENIAN.Net - Սահմանի հարավային ուղղությամբ արդեն 10 օր հայկական կողմն ամրացնում է սահմանային ենթակառուցվածքները` կրակային կետերը, ակոպները, գրում է ադրբեջանական APA-ն:

Լրատվամիջոցը նշում է, որ “հայկական կողմն այդ աշխատանքներն իրականացնում է գիշերը”` նշելով նաև ականապատող ПМЗ-4 տեխնիկայի կիրառման մասին:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ հայկական կողմը սահմանագիծն ամրացնում է մշտապես և նման աշխատանքներ տարվում են անընդհատ:

Իսկ աշխատանքները գիշերն իրականացնելու պատճառներից կարելի է դիտարկել անվտանգությունը` հաշվի առնելով ադրբեջանական կողմից դիպուկահարների առկայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---