Oգոստոսի 1-ից` 31-ը կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը

Oգոստոսի 1-ից` 31-ը կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը

PanARMENIAN.Net - Oգոստոսի 1-ից 31-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ»միջոցառումների ծրագիրը: Մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստ անցկացնող երեխաների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ: Ծրագրի շրջանակում կանցկացվի նաև առողջապահական ակցիա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Հաշվի առնելով, որ օգոսոտոս ամիսը Երևանում, մշակութային միջոցառումների տեսանկյունից, համեմատաբար պասիվ շրջան է, իրենց հանգիստը մայրաքաղաքում անցկացնող մեր համաքաղաքացիների համար պետք է ապահովենք հնարավորին ակտիվ հանգիստ:

Այդ նպատակով կազմակերպվող «Երևանյան ամառ» ծրագրի իրականացման ուղղությամբ պետք է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այն բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կկազմակերպվի նաև առողջապաական ակցիա, որի շրջանակում մեր բնակչությունը հնարավորություն կունենա մի շարք ուղղություններով ստանալու անվճար բուժօգնության», - այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում և ԼՂՀ-ում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---