Նախնական տվյալներով թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանի է առևանգվել![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանի է առևանգվել: Նրանց հետ եղած կանայք ազատ են արձակվել և հատել Թուրքիայի հետ սահմանը: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 15 րոպե առաջ է խոսել Դամասկոսում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ և պատանիների առևանգման մասին տեղեկութունը դեռ հաստատված չէ: Նոր տեղեկություն չկա նաև ուրբաթ օրն առևանգված հայ տղամարդկանց մասին: Նրանք ևս առևանգվել էին թուրք-սիրիական սահմանին, նրանց հետ եղած կանայք ևս ազատ էին արձակվել և հատել Թուրքիայի սահմանը: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |