Հայ ոստիկանները ռուս գործընկերներին կօգնեն ապահովել Սոչիի Օլիմպիադայի անվտանգությունը![]() 29 հուլիսի 2013 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հայ ոստիկանները ռուս գործընկերներին կօգնեն ապահովել ձմեռային Օլիմպիադայի անվտանգությունը այդ նպատակով մի խումբ ոստիկաններ կգործուղվեն Սոչի: Այս մասին Սոչիում կայացած Իրավապահ գերատեսչությունների միացյալ կոլեգիայի նիստի ժամանակ ասել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք Օլիմպիադայի անվտանգության ապահովման խնդիրները և պայմանավորվել ենք, որ Հայաստանից փորձառություն ունեցող ոստիկանության աշխատակիցները Սոչի կգործուղվեն և այնտեղ աջակցություն կցուցաբերեն, եթե որևէ խոչընդոտ առաջանա»,-ասել է Վլադիմիր Կոլոկոլցևը: Իր հերթին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի ոստիկանությունն արդեն ոչ միայն համագործակցում են, այլև փաստացի միասին են աշխատում: «Տեղեկատվությունից բացի, մենք պատրաստ ենք օգնել նաև կոնկրետ աշխատակիցներով, որպեսզի մեր ներդրումն ունենանք Սոչիի Օլիմպիադայի անվտանգության ապահովման գործում»,- ասել է ՀՀ ոստիկանապետը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |