Օգոստոսին քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա

Օգոստոսին քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի  անվճար բուժօգնության ակցիա

PanARMENIAN.Net - «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ. «Այցելելով բուժհաստատություններ՝ մենք տեղում մեկ անգամ ևս ծանոթանում ենք առկա հնարավորություններին ու պայմաններին և, ըստ այդմ էլ, բաշխում ենք անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում մատուցվող ծառայությունները»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալի խոսքով՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում կընտրվեն այնպիսի ծառայություններ, որոնք առավել պահանջված են բնակչության կողմից.

«Վարչական շրջաններում սահմանված բնակիչների ընդունելության օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցերի ժամանակ ևս բնակչության կողմից բարձրացվող հարցերի մեծ մասը վերաբերել են առողջապահական խնդիրներին: Մենք ուսումնասիրել ենք նաև Երևանի քաղաքապետարան և վարչական շրջաններ ուղղված բնակիչների դիմումներն ու նամակները, և դրանց համապատասխան կընտրվեն բժշկական այնպիսի ծառայություններ որոնց կարիքն այսօր մեր բնակիչներն առավել շատ ունեն»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մեկնարկող անվճար ակցիայի շրջանակում բնակիչներին բուժօգնություն կմատուցվի սրտանոթային հիվանդությունների, գինեկոլոգիական ծառայությունների և մի շարք այլ հիվանդությունների մասով: Ակցիայի շրջանակում կիրականացվեն ինչպես հետազոտություններ, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, վիրահատություններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---