«Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները հյուրընկալեցին ՀՀ սփյուռքի նախարարին![]() 30 հուլիսի 2013 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ծաղկաձորի երիտասարդական ճամբար և հանդիպեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Հրանուշ Հակոբյանը «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների համար հանդես եկավ հայկական Սփյուռքի ձևավորման, պատմության, առկա խնդիրներին և մարտահրավերներին դիմակայելուն նվիրված դասախոսությամբ, ներկայացրեց այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները և ծրագրերը, Հայրենիք-Սփյուռք գործակցությունը: Անդրադառնալով Սփյուռքում ահագնացող խնդիրներին, ինչպիսիք են ուծացումը, խառնամուսնությունները, լեզվի և կրոնի պահպանումը՝ նախարարը ընդգծեց Սփյուռքի հետ տարվող աշխատանքների առաջնահերթությունները՝ հայապահպանությունը, Սփյուռքի ներուժի համախմբումը, հայրենադարձության խթանումը: Նախարարն անդրադարձավ վերջին շրջանում ամենահրատապ համարվող սիրիահայերի հիմնախնդրին, նրանց աջակցելու ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը հայրենիքը ճանաչելու, մայրենի լեզուն սովորելու, գիտելիքներն ու փորձը հարստացնելու այս հնարավորության ընձեռնման համար: Ինչպես հայտնում են Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպման ավարտին «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի սփյուռքահայ լրագրողների և Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դասընթացների մասնակիցների խնդրանքով նախարար Հ. Հակոբյանը մասնակցեց կլոր-սեղան քննարկմանը, որի ժամանակ հորդորեց ներկաներին միասնական լինել համահայկական առաջնահերթության հարցերի լուծման գործում: Նախարարը մասնակիցների հետ քննարկեց համայնքներում լուծում պահանջող խնդիրները և պատասխանեց նրանց հարցերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |