Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Սիտգեսի օփենի միանձնյա առաջատարն է

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Սիտգեսի օփենի միանձնյա առաջատարն է

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն առաջատարից հետ է մնում կես միավորով: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ունի 5 միավոր: Նախավերջին` 8-րդ տուրում կենտրոնականն է Գրիգորյան - Մովսիսյան պարտիան:

Իսկ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր և ութ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---