«Բարև, Երևան» -ը բարձրացրել է խորհրդականներին ոլորտային պատասխանատուներ նշանակելու իրավաչափության հարցը

«Բարև, Երևան» -ը բարձրացրել է խորհրդականներին ոլորտային պատասխանատուներ նշանակելու իրավաչափության հարցը

PanARMENIAN.Net - Երեկ Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անունից Ա. Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամների անունից խնդրում եմ պարզաբանել Երևանի քաղաքապետի 18.06.2013թ. N 3104-Ա որոշմամբ իր խորհրդականներին ոլորտային պատասխանատուներ նշանակելու իրավաչափության հարցը:

Խնդրում եմ նաև պարզաբանել, թե որքանով է իրավաչափ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց հանձնարարել ոլորտների պատասխանատվությունն այն դեպքում, երբ վերջիններս այդ գործառույթով ստանում են համապատասխան ոլորտում համայնքային ծառայություն իրականացնող մասնագետներին՝ պաշտոնատար անձանց հրամաններ և հրահանգներ արձակելու իրավունք, վերահսկում են նշված պաշտոնատար անձանց աշխատանքները, այն էլ այն դեպքում, երբ քաղաքապետը ունի չորս տեղակալներ»:

Մասնավորապես քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը, համաձայն վերոնշյալ որոշման, համակարգում և վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատանքները և պատասխանատու է դրա համար: Այսինքն՝ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ենթարկվում է քաղաքապետի խորհրդականին, որը հայեցողական պաշտոն է, իսկ Տրանսպորտի վարչության պետի պաշտոնը՝ համայնքային ծառայողի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---