Վերանորոգվում են մայրաքաղաքի վթարավտանգ շքապատշգամբները![]() 31 հուլիսի 2013 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2013 թվականի ծրագրի շրջանակում իրականացվում են վթարային շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգման անհրաժեշտություն ունեցող հաշվառված պատշգամբներից այս տարվա ծրագրով առաջնահերթ վերանորոգվում է առավել վթարավտանգ 76 շքապատշգամբ: Շքապատշգամբների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից նախապես մշակված նախագծերի հիման վրա` պահպանելով երևանյան շենքերին համահունչ ընդհանուր ճարտարապետական տեսքն ու դիմագիծը: Ծրագիրը շարունակական է և վերանորոգման կարիք ունեցող հաշվառված բոլոր շքապատշգամբները վերանորոգվելու են: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ պատշգամբները բնակիչների սեփականությունն են և դրանց հետ կապված խնդիրների լուծումը սեփականատերը և համատիրությունները պետք է հոգան, սակայն, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ծրագիրը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |