Որպես համագործակցության առաջին քայլ` Հանրային խորհրդի նախագահը կգնա Մաշտոցի պուրակ![]() 31 հուլիսի 2013 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանել է «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամների առաջարկությանը: Նրանք Հանարային խորհրդին առաջարկել էին տրանսպորտի սակագնի վերանայման քննարկումն անցկացնել Մաշտոցի պուրակում: Վազգեն Մանուկյանը նախաձեռնության անդամներին ասել է, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում մեծ է նրանց դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ: « Այդ պայքարն արդարացված էր, և մենք ողջունում ենք հաղթանակը:Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին: Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ: Ի դեպ, ինչ որ բանի դեմ լինելով, քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել: Այդ առումով ձեր խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին, ինչը բնական է: Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում կմշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել: Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունում է այսօրվա հանդիպումը ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու ձեր հրավերը, որի ընթացքում առաջարկում ենք քննարկել ձեր կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու և մեր հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները»,-ակտիվիստներին պատասխանել է Վազգեն Մանուկյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |