Քաղաքի լուսավորմանը վերաբերող հարցեր են քննարկվել Գյումրու քաղաքապետարանում![]() 31 հուլիսի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր քաղաքի արտաքին լուսավորման հարցերին: Խորհրդակցությանը ներկա էին ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Սամվել Բալասանյանը ներկայացրեց քաղաքի արտաքին լուսավորման հարցում վերջին ամիսներին կատարված փոփոխությունները, մասնավորապես այն, որ նախկինում առկա 3750 լուսակետերի փոխարեն այժմ քաղաքում կա մոտ 8890 լուսակետեր և որ տնտեսումների շնորհիվ պակասել է նաև էլեկտրաէներգիա համար վճարվող գումարները: Քննարկվեց նաև Գյումրիում գտնվող հենասյուների վիճակը և դրանց ավելացման անհրաժեշտությունն ըստ առանձին թաղամասերի: Հանդիպման վերջում քաղաքապետը հորդորեց ներկաներին առանձին փողոցների և բակերի արտաքին լուսավորման մասով առաջարկություններ կատարել, որի հիման վրա էլ կշարունակվի քաղաքի արտաքին լուսավորման աշխատանքները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |