Երևանի քաղաքապետարանը երթուղիների լրացուցիչ մրցույթ է հայտարարում

Երևանի քաղաքապետարանը երթուղիների լրացուցիչ մրցույթ է հայտարարում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության լրացուցիչ մրցույթ։

Այս պահին թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) և թվով 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել։

Նշված երթուղիների համար պարբերաբար հայտարարվում են լրացուցիչ մրցույթներ, որոնց, սահմանված կարգով, կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր։

Մրցույթի դրված երթուղիների ուղեգծերի և սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի քանակների մասին տեղեկատվությունն առկա է Երևան քաղաքի երթուղային ցանցում: Երթուղային ցանցի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչների տրանսպորտային սպասարկման վիճակը բարելավելու նպատակով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է ներդրումներ կատարել և սահմանված կարգով մասնակցել հայտարարվող մրցույթներին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---