Ապրիլի 21-ին Սանքտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավաների խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստը նախատեսվում է անցկացնել ապրիլի 21-ին Սանքտ Պետերբուրգում: Համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններին կից ԱՊՀ մասնակից երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը որոշում է կայացրել օրակարգը համարել ձեւավորված: Ըստ նախագծի, նիստում նախատեսվում է քննարկել ԱՊՀ շրջանակներում ԱԳՆ-րի միջեւ 2006 թվականի պլանի իրագործումը, ԱՊՀ մարմինների կատարելագործման եւ բարեփոխման մասին ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների Խորհրդի անցյալ տարվա օգոստոսին Կազանում կայացված որոշումների կատարման ընթացքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---