Գյումրիում վերանորոգվել, ասֆալտապատվել են քաղաքի հրապարակն ու կենտրոնական փողոցները![]() 31 հուլիսի 2013 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Անիպեմզա, Ջրափի և Անիավան համայնքներում այսօր խորհրդակցություններ են անցկացվել, որոնց մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննարկվել են համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, սեփական եկամուտների հավաքագրման առաջին կիսամյակի արդյունքներին, տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, գյուղմթերքի իրացմանը վերաբերող հարցեր: Համայնքի ղեկավարները փոխվարչապետին ներկայացրել են համայնքային ծրագրերի ընթացքի,առկա խնդիրների մասին, բարձրացրել են իրենց հուզող հարցերը: Աշխատանքային այցի շրջանակում Ա. Գևորգյանը Գյումրիում ծանոթացել է քաղաքի փողոցների բարեկարգման աշխատանքներին: Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել, ասֆալտապատվել են քաղաքի հրապարակը և կենտրոնական փողոցները: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ փոխվարչապետը նաև քննարկել է առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |