Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ում 8 տուրից հետո 18-րդ տեղում է

Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ում 8 տուրից հետո 18-րդ տեղում է

PanARMENIAN.Net - Բելգրադում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում արդեն խաղարկվել է 8 տուր: Մեկօրյա ընդմիջումից հետո շախմատիստուհիներն անցկացրել են այդ տուրի պարտիաները:

Եվ կրկին հայ շախմատիստուհիներից ամենաբարձր տեղը շարունակում է զբաղեցնել Լիլիթ Մկրտչյանը: Նա վաստակել է 5,5 միավոր և 18-րդ տեղում է: Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել ռուս Ալինա Կաշլինսկայայի հետ: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Տխան Տռանգ Խոանգը (Հունգարիա), որն ունի 7 միավոր:

Լիլիթ Գալոյանը սև խաղաքարերով առավելության է հասել Օլենա Մարտինկովայի (Ուկրաինա) նկատմամբ, իսկ Մարիա Կուրսովան`Ելենա Չերեդնիչենկոյի (Ուկրաինա): Աննա Հայրապետյանն էլ զիջել է Յուլիա Կոչետկովային (Սերբիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---